13.07.2018 09:00

Իտալիայում հավաստիացնում են` Կոնտեն հեռացվել է «Չելսիից»

Իտալիայում հավաստիացնում են` Կոնտեն հեռացվել է «Չելսիից»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հեռացվել է պաշտոնից: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը: 

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ 48-ամյա մասնագետի հետ լոնդոնյան ակումբի մարզչական կազմից հեռացել են նաև նրա օգնականները: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ կնշանակվի «Նապոլիի» նախկին գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարրին:

Կոնտեն «Չելսին» գլխավորել էր 2016 թվականին: 2016/17 մրցաշրջանում «Չելսին» դարձավ ԱՊԼ-ի չեմպիոն, իսկ մեկ տարի անց նվաճեց երկրի Գավաթը: Անցած մրցաշրջանում ԱՊԼ-ում «Չելսին» զբաղեցրեց 5-րդ տեղը: