15.07.2018 11:30

Ուիմբլդոն. Անժելիկա Կերբերը եզրափակիչում հաղթեց Սերենա Ուիլյամսին

Ուիմբլդոն. Անժելիկա Կերբերը եզրափակիչում հաղթեց Սերենա Ուիլյամսին

Գերմանացի Անժելիկա Կերբերը (11) կարիերայում առաջին անգամ նվաճեց թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի հաղթողի կոչումը: Կանանց մենախաղի եզրափակիչում նա երկու սեթում պարտության մատնեց ամերիկացի Սերենա Ուիլյամսին(25) ՝ 6:3, 6:3: Հանդիպումը տեւել է 1 ժամ 7 րոպե:

Կերբերը երրորդ տիտղոսը նվաճեց «Մեծ սաղավարտի մրցաշարերում՝ 2016թ. Ավստրալիայի եւ ԱՄՆ-ի բաց առաջնությունների հետո: 2016-ի Australian Open-ի եզրափակիչում եւս Կերբերը հաղթել էր Սերենային: