15.07.2018 21:04

Ֆրանսիայի հավաքականը նվաճում է Աշխարհի գավաթը (տեսանյութ)

Ֆրանսիայի հավաքականը նվաճում է Աշխարհի գավաթը (տեսանյութ)

Ռուսաստանում ավարտվեց ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակիչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում կայացած խաղում ֆրանսիացիները հաղթեցին 4։2 հաշվով։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։

Հանդիպման 18-րդ րոպեին Անտուան Գրիզմանի իրացրած տուգանայինից կատարած փոխանցումից հետո սեփական դարպասը գրավեց Մարի Մանջուկիչը։ 10 րոպե անց Խորվաթիան խփեց պատասխան գնդակը։ Վիդայի փոխանցումից հետո աչքի ընկավ Իվան Պերիշիչը։ Միլանի «Ինտերի» ֆուտբոլիստը գրավեց Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը։

38-րդ րոպեին Դիդյե Դեշամի գլխավորած հավաքականը կրկին առաջ անցավ հաշվի մեջ։ Անկյունայինից կատարած փոխանցումից հետո գնդակը դիպավ Պերիշիչի ձեռքին։ Հանդիպման գլխավոր մրցավար Նեստոր Պիտանան կրկնապատկերը դիտելուց հետո նշանակեց 11 մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց Անտուան Գրիզմանը։

Երկրորդ կեսը ավելի ակտիվ սկսեցին Զլատկո Դալիչի գլխավորած թիմի ֆուտբոլիստները, սակայն Ֆրանսիան կարողացավ հակախաղ գտնել և 59-րդ ու 65-րդ րոպեներին Պոլ Պոգբան և Կիլիան Մբապեն դարձան գոլերի հեղինակներ։

69-ին սխալվեց Ուգո Լյորիսը և Մարիո Մանջուկիչը խփեց իր թիմի երկրորդ գոլը։ Խորվաթիային ավելի անել չհաջողվեց և նրանք բավարարվեցին արծաթե մեդալներով։

ՖՐԱՆՍԻԱ-ԽՈՐՎԱԹԻԱ

4-2 (2-1)

 

 

1-0՝ Մարիո Մանջուկիչ 18՛ (ինք), 1-1՝ Իվան Պերիշիչ 28՛, 2-1՝ Անտուան Գրիզման 38՛ (11մ), 3-1՝ Պոլ Պոգբա 59՛, 4-1՝ Կիլիան Մբապե 65՛, 4-2՝ Մարիո Մանջուկիչ 69՛

 

ՖՐԱՆՍԻԱ. 1.Ուգո Լլորիս, 2.Բենժամեն Պավար, 4.Ռաֆայել Վարան, 5.Սամյուել Յումտիտի, 21.Լուկաս Էրնանդես, 6.Պոլ Պոգբա, 13.Նգոլո Կանտե (15.Սթիվեն Նզոնզի, 55), 14.Բլեզ Մատուիդի (12.Կորենտեն Տոլիսո, 73), 7.Անտուան Գրիզման, 9.Օլիվյե Ժիրու (18.Նաբիլ Ֆեկիր, 81), 10.Կիլիան Մբապե

ԽՈՐՎԱԹԻԱ. 23.Դանիել Սուբաշիչ, 2.Շիմե Վրսալկո, 3.Իվան Ստրինիչ (20.Մարկո Պյացա, 82), 6.Դեյան Լովրեն, 21.Դոմագոյ Վիդա, 7.Իվան Ռակիտիչ, 10.Լուկա Մոդրիչ, 11.Մարսելո Բրոզովիչ, 4.Իվան Պերիշիչ, 17.Մարիո Մանջուկիչ, 18.Անտե Ռեբիչ (9.Անդրեյ Կրամարիչ, 71)

 

Զգուշացում՝ Նգոլո Կանտե 27՛ (Ֆ), Լուկաս Էրնանդես 41՛ (Ֆ), Շիմե Վրսալկո 90՛ (Խ) ; Մրցավար՝ Նեստոր Պիտանա (Արգենտինա)

 

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

39

ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ %

61

8 (6)

ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ)

15 (3)

14

ՏՈՒԳԱՆՔ

13

2

ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ

6

1

ԽԱՂԻՑ ԴՈՒՐՍ

1