16.07.2018 10:00

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Բոնուչիի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է Բոնուչիի ծառայություններով

«Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրված է իտալական «Միլանի» պաշտպան Լեոնարդո Բոնուչիի ծառայություններով, հայտնում է La Repubblica-ն:

Աղբյուրի հաղորդման համաձայն` խաղացողին իր թիմի կազմում է ցանկանում տեսնել Ժոզե Մոուրինյոն և անձամբ է բանակցություններ վարում Բոնուչիի գործակալի հետ: Նշվում է, որ անգլիական կողմն արդեն 32 միլիոն եվրոյի առաջարկ է արել խաղացողի տրանսֆերը ձեռք բերելու համար:

Ավելի վաղ նշվում էր, որ Բոնուչիի ծառայություններով հետաքրքրված է նաև «Պարի Սեն Ժերմենը»: Իտալական ակումբն իր հերթին չի ցանկանում հրաժարվել խաղացողի ծառայություններից, սակայն չի բացառվում, որ ստիպված լինի գնալ այդ քայլին` հաշվի առնելով վերջինիս աշխատավարձը, որը կազմում է տարեկան 7,5 միլիոն եվրո: