16.07.2018 15:29

Դաթունայի «Ամենատես Վ.» դիմանկարը վաճառվել է 400 հազար եվրոյով

Դաթունայի «Ամենատես Վ.» դիմանկարը վաճառվել է 400 հազար եվրոյով

Հելսինկիում Պուտինի և Թրամփի հանդիպման նախօրեին վրացական ծագում ունեցող ամերիկացի նկարիչ Դևիդ Դաթունայի հեղինակած «Ամենատես Վ.» կտավը ռուսաստանցի մի գործարար գնել է 400 հազար եվրոյով:

Դաթունայի նախորդ աշխատանքը՝ «Մոնա Լիզա Պուտինը», 2011 թ. վաճառվել էր 240 հազար եվրոյով: «Մենք մինչև հիմա չգիտենք՝ ով է Մոնա Լիզան՝ լավն է, թե վատը, տղամարդ է, թե կին: Նույն կերպ մենք  հստակ չգիտենք՝ who is Mr Putin»,- այն ժամանակ իր մտահղացումը բացատրել էր նկարիչը:

«Ես Ռուսաստանում չէի եղել 20 տարի: Այստեղ շատ բան է փոխվել: Ոչ միայն մարզադաշտերը, զբոսայգիներն ու փողոցները, այլև մարդիկ: Պիտերում ինձ պատվիրեցին Պուտինի դիմանկարը՝ ինչպիսին ես հիմա տեսնում են նրան: Այս այցի ընթացքում ես նրան այսպես տեսա՝ «ամենատես»: Նրա ներկայությունն զգացվում էր, ըստ էության, ամենուր: Հենց այդ զգացողությունն էլ փորձել եմ արտահայտել իմ աշխատանքում»,- ասել է Դաթունան:

Դևիդ Դաթունան աշխարհում ամենաշատ վաճառվող նկարիչներից է:

Փոխանցում է ria.ru-ն: