16.07.2018 15:46

Թաիլանդում երեխաների փրկությանը մասնակցած ջրասուզորդը կարող է դատի տալ Իլոն Մասքին

Թաիլանդում երեխաների փրկությանը մասնակցած ջրասուզորդը կարող է դատի տալ Իլոն Մասքին

Բրիտանացի ջրասուզորդ և փրկարարական գործողության մասնակից Վերն Ունսուորթը հայտարարել է, որ մտադիր է դատարան դիմել ամերիկացի գործարար Իլոն Մասքին՝ Twitter-ում  վիրավորական գրառման համար, տեղեկացնում է Times-ը:

Ավելի վաղ  Ունսուորթը հեռուստստեսությամբ հայտարարել էր, թե երեխաներին փրկելու համար Մասքի ընկերության մշակած մինի-սուզանավը PR-քայլ էր և ոչ մի կերպ պիտանի չէր փրկարարական աշխատանքների համար: CNN-ի փոխանցմամբ՝ ի պատասխան այդ քննադատության՝ Մասքը Twitter-ում ջրասուզորդին անվանել էր «մանկապիղծ», սակայն հետո հեռացրել էր այդ հաղորդագրությունը:

«Որքան գիտեմ, նա ինձ մանկապիղծ է անվանել… Այո, դա դեռ չի վերջացել»,- ասել է Ունսուորթը լրագրողներին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մտադիր է օրինական միջոցներ ձեռք առնել ընդդեմ Մասքի:

Փոխանցում է ria.ru-ն: