02.08.2018 12:12

Միխայիլ Խոդորկովսկին խոստացել է պարզել, թե ով է սպանել լրագրողներին ԿԱՀ-ում

Միխայիլ Խոդորկովսկին խոստացել է պարզել, թե ով է սպանել լրագրողներին ԿԱՀ-ում

Մեծ Բրիտանիայում ապրող Միխայիլ Խոդորկովսկին, որ Հետաքննությունների վարչության կենտրոնի (ՀՎԿ) ներդրողն է, խոստացել է պարզել Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռուսաստանցի երեք լրագրողների սպանության հանգամանքները և մեղավորներին:

Օրհան Ջեմալը, Ալեքսանդր Ռաստորգուևը և Կիրիլ Ռադչենկոն ՀՎԿ-ի պատվերով այնտեղ նկարահանում էին ֆիլմ «Վագների մասնավոր ռազմական ընկերության» մասին:

«Զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը ապացուցելն է, որ նրանց մահն իզուր չէր, հետաքննությունը տանել մինչև վերջ, պարզել, թե ով է նրանց սպանել և ինչու»,- իր Facebook-ում գրել է Խոդորկովսկին:

Լրագրողների սպանության մասին հայտնի դարձավ հուլիսի 31-ի երեկոյան: ՀՎԿ-ում ճշտել են, որ նրանք սպանվել են հուլիսի 30-ին, ինքնաձիգ զենքի միջոցով, Կենտրոնաֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիից 180 կմ հեռու:

Սպանության դրդապատճառները, ինչպես նաև մարդասպանի (մարդասպանների) ինքնությունն առայժմ պարզված չեն: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ հարձակմանը, հնարավոր է, մասնակից են ՀԱՀ-ում գործող մուսուլմանական «Սելեկա» շարժման գրոհայինները:

Փոխանցում է BBC-ն: