02.08.2018 13:52

Փորձագետ. Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի

Փորձագետ. Հայ-ռուսական համաձայնագրերը չեն վերանայվի

Մոսկվայի և Երևանի փոխհարաբերությունները հատուկ բնույթի են և կաշկանդված չեն կոնկրետ անձանց հետ կապերով, կողմերը շահագրգռված են կատարելու երկկողմ պայմանագրերով ընդունված պարտականությունները, РИА Новости-ին հայտարարել է МГИМО-ի Կովկասի խնդիրների և տարածքային անվտանգության կենտրոնի գիտաշխատող  Վադիմ Մուխանովը:

Փորձագետի գնահատականով՝ հայաստանյան դեպքերը սուր ներքաղաքական պայքարի դրսևորւմ են հին և նոր իշխանությունների միջև, որը դեռ չի ավարտվել: Նրա կարծիքով՝ շատ հնարավոր է, որ Երևանը գնա ՀԱՊԿ-ում իր ներկայացուցչին փոխելու ճանապարհով, սակայն դա չի փոխի պարտավորությունները կազմակերպության շրջանակներում և չի արտացոլվի երկկողմ հարաբերությունների վրա:

«Խոսել այն մասին, թե Խաչատուրովի հետ կապված իրավիճակը մեկնարկային պատրվակ է Հայաստանի ողջ արտաքին քաղաքական ուղեգիծը փոխելու համար՝ վաղաժամ է… Խաչատուրովի անձն անձեռնմխելի չէ Երևանում, իսկ ամենագլխավորը՝ նրա վրա չեն հիմնված երկկողմ հարաբերությունները: Եթե այդ կազմակերպությունում Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ լինի, ինձ թվում է՝ դա չպետք է փոխի երկկողմ հարաբերությունների ձևաչափը և բովանդակությունը»,- հայտարարել է Մուխանովը:

Փոխանցում է ria.ru-ն: