03.08.2018 11:30

Սենատորներն «ամենադաժան» պատժամիջոցներն են առաջարկում ընդդեմ Ռուսաստանի

Սենատորներն «ամենադաժան» պատժամիջոցներն են առաջարկում ընդդեմ Ռուսաստանի

Ամերիկյան մի խումբ սենատորներ՝ երկու կուսակցություններից, օրինագիծ են ներկայացրել, որը պատժամիջոցներ է նախատեսում ռուսաստանցի քաղաքական գործիչների, օլիգարխների և այլ մարդկանց համար, ովքեր «ուղղակիորեն կամ ոչ ուղղակիորեն հակաիրավական գործողություններ են իրականացնում ի շահ Վլադիմիր Պուտինի»:

Այդ մարդկանց անունները չեն նշվում:

Օրինագիծն ստացել է «Կրեմլի ագրեսիայից ԱՄՆ անվտանգության պաշտպանության ակտ» անվանումը:

Սենատոր Լինդսի Գրեմն առաջարկված նախագիծը համարել է մինչ այս կիրառված պատժամիջոցներից ամենադաժանը: Սենատոր Բոբ Մենենդեսը պարզաբանել է, որ այդ սահմանափակումները պետք է Պուտինին ստիպեն հասկանալ, որ ԱՄՆ-ն այլևս չի հաշտվի նրա վարքագծի հետ:

Նոր օրինագիծը տարբեր միջոցառումներ է նախատեսում՝ Ռուսաստանի կողմից ուրանի արտահանման սահմանափակումից մինչևՎլադիմիր Պուտինի անձնական վիճակի հետազոտություն:

Փոխանցում է BBC-ն: