03.08.2018 12:15

ՌԴ պաշտպանության փոխնախարար․ 100 միլիոնի զենքի հետ կապված «Կոմերսանտ»-ի տեղեկատվությունը ստույգ չէ

ՌԴ պաշտպանության փոխնախարար․ 100 միլիոնի զենքի հետ կապված «Կոմերսանտ»-ի տեղեկատվությունը ստույգ չէ

«Կոմերսանտ»-ի տեղեկատվությունը, թե հարցականի տակ է 100 միլիոն դոլարի վարկի շրջանակում նախատեսված ռուսական նոր սպառազինության մատակարարումը Հայաստանին, ստույգ չէ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը՝ այսօր Երևանում պատասխանելով «Ազատության» հարցին:

«Դա ոչ ստույգ ինֆորմացիա է, ամեն ինչ աշխատում է», - ասել է ռուս գեներալը: