03.08.2018 13:00

Չինացի գլխավոր բուդդիստին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

Չինացի գլխավոր բուդդիստին մեղադրում են սեռական ոտնձգության մեջ

Չինաստանի ամենախոշոր բուդդայական վանքերից մեկի վանահայրը մեղադրվել է սեռական ոտնձգությունների և միանձնուհիների բռնաբարության մեջ, հաղորդել է The Global Timese-ը:

Պեկինի Լունցյուան վանքի երկու միանձնուհիներ բողոք են ներկայացրել տեղական իշխանություններին, որում պատմել են, թե վանահայր Շի Սյուեչենը հետամտել է մի քանի միանձնուհիների և «վերահսկել նրանց բանականությունը», որպեսզի նրանց մղի ինտիմ հարաբերությունների: Նրանք նաև տեղեկացրել են, որ վանահայր Սյուեչենն իրենց անպաշկեշտ բովանդակությամբ հաղորդագրություններ է ուղարկել: Ոտնձգությունները նա անվանել է բուդդայական ուսմունքի հետազոտության մի մասը:

Վանքում բոլոր մեղադրանքները հերքել են՝ հայտարարելով, որ վանահոր մեղքի ապացույցներ չկան: Վանահայրն ինքը հրաժարվել է մեկնաբանություններ տալուց, սակայն հայտնի է, որ տեղական իշխանության ներկայացուցիչները հարցաքննել են նրան, որից հետո ազատ են թողել:

Փոխանցում է lenta.ru-ն: