03.08.2018 14:09

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

Պլանային ջրանջատում Լոռու մարզում

Վեոլիա Ջուր ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 6-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի՝ Ձախ ափի պետական սեկտորի ՝ Պրոմեթևս, Ռումինական,Դեսին, Ամերիկական և Վիրահայոց թաղամասերի բազմաբնակարան շենքերի, Սուրբ Նշան, Թելման, Աբովյան, Սուրբ Վարդան փողոցների, Վիրահայոց, Աշոտ Երկաթ մայրուղիների, 3-րդ և 4-րդ միկրոշրջանների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: