03.08.2018 14:42

«Սասնա ծռեր» խմբի եւս 2 անդամի խափանման միջոցը փոխվեց

«Սասնա ծռեր» խմբի եւս 2 անդամի խափանման միջոցը փոխվեց

Ա1+-ի փոխանցմամբ, Երեւան  քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Արշակ Վարդանյանը այսօր փոխել է « Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի խափանման միջոցները. նրանք գրավի դիմաց ազատ են արձակվել։

Նրանց ազատ արձակելու համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը։  «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի համար մուծվել է նաեւ գրավ՝ յուրաքանչյուրի համար 1,5 մլն դրամ։

Գործով դատական հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում: