03.08.2018 15:56

Ոստիկանությունը նախապատրաստվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Ոստիկանությունը նախապատրաստվում է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին

Ոստիկանության հայտարարությունը՝ սեպտեմբերին կայանալիք Երեւանի ավագանու ընտրությունների նախապատրաստության վերաբերյալ. 

Հարգելի երևանցիներ, ՀՀ ոստիկանությունն իր իրավասության սահմաններում նախապատրաստվում է Երևան քաղաքի ավագանու արտահերթ ընտրությունների կազմակերպչական աշխատանքներին։
Բնակչության պետական ռեգիստրի հասցեներում անճշտություններ հայտնաբերելու և վերացնելու նպատակով ոստիկանության ծառայողները այցելելու են բնակարաններ։
Հայցում ենք ձեր ներողամտությունը որոշակի անհարմարություններ պատճառելու համար՝ միևնույն ժամանակ ակնկալելով աջակցություն։