03.08.2018 23:14

Սաթենիկ Պետրոսյան. Մեդիամանիպուլյացիան եւ ուղեղի կուսությունը

Սաթենիկ Պետրոսյան. Մեդիամանիպուլյացիան եւ ուղեղի կուսությունը

Սաթենիկ Պետրոսյանը Ֆեյսբուքում գրում է.

«Ոնց որ արդեն ժամանակն ա ոչ միայն հասկանալու, այլ նաեւ օգտվելու մանիպուլյացիոն մեխանիզմներից, որոնցով մեզ արդեն ինչքան ժամանակ ա քշում են աջ ու ձախ։

Ի՞նչ անել...
1. Եթե ձեր քաղաքական թիմից մեկին բռնել են
- ստուգել հանրության տրամադրությունները, փորձել անցկացնել քաղբանտարկյալի տակ։ 
- եթե առաջին եղանակը չի աշխատում, ապա միանգամից հիշել Լեւոնին, քանի որ ... ըըը... ոչ մի ռացիոնալ բացատրություն չի կարող լինել, թե ինչու ա էս մեթոդն աշխատում, բայց փաստ ա։
- հենց Լեւոնի թեման արդեն հոգնացնում ա ֆեյսբուքաբնակներին, անցնել հողերի* թեմային։
* Հողեր։ շատ կարեւոր եւ վերացական հասկացություն, որ արդի քաղաքականության մեջ փոխարինելու ա եկել Արեւմտյան Հայաստանը հետ չբերելու մեղադրանքներին, քանի որ 30 տարվա մեջ աճել ենք, փառք Աստվածներին, ու հիմա մեզ այլեւս չեն կարող Արեւմտյան Հայաստան հանձնողներով սպառնալ։ Հիմա, այս գեղեցիկ 2018 թվականին հայ հասարակությունն ա՛յ էդքան աճ ա ապրել։
- հողեր թեմայի մեջ հետ ա գալիս իհարկե Լեւոնը, ու գնում ա փակ շղթա։ Մարդկանց ինքնազբաղվածությունն ապահովված ա։

2. Եթե ավելի մեղմ բան ա տեղի ունեցել ձեր թիմակցի հետ, օրինակ՝ նրան բռնացրել են կաշառք տալ/վերցնելուց, կամ էդ անտեր փողի հետ կապված այլ անհարիր դիրքում։
- գտնել որեւէ սեռական, կրոնական, ազգային, այլ փոքրամասնություն, ցանկալի ա կառավարությունից կամ նրանց մերձավոր շրջանակից։ 
- սքրինշոթել
- սքրինշոթել անխնա
- գտնել Բլոգնյուզում ծանոթ 
- տարածել բլոգնյուզում, ու մնացածն արդեն ինքն իր հունով կգնա։ Մի անհանգստացեք, խորը շնչեք, շարունակեք լվացքը, երեք օրից դուք եւ ձեր թիմակիցը կրկին կկարողանաք հանգիստ խոսել ծախվածներից, թալանից ու ինչու չէ՝ նաեւ հողերից։

3. Մնացած բոլոր դեպքերում անախորժ իրավիճակներում տնային պայմաններում հայհոյել հող հանձնողներին, եւ թեթեւությունը վրա կհասնի վարկենական։

Ինչպես պարզել, արդյոք դու մեդիամանիպուլյացիայի զոհ ես, թե ոչ։

Նշաններ...

1. Եթե դու ամենայն անկեղծությամբ ու վիրավորանքով հիշում ես 1996-ը, բայց դա անում ես հենց այն պահին, երբ մարտի 1-ի գործով բռնում են Քոչարյանին։ Ու դու զգում ես, որ էլ չես կարողանում ապրել Հայաստանում էսօր, երբ բռնել են Քոչարյանին, բայց դրանից բուկվալնո 1( մեկ) օր առաջ 1996-ը հիշելու փոխարեն հայհոյում էիր որեւէ մեկին, ասենք՝ կրոնական փոքրամասնություն լինելու համար, ապա, շնորհավորում եմ, դու մեդիամանիպուլյացիայի զոհ ես։

2. Եթե դու մինչեւ երեկ հանգիստ պաչպչվում էիր ընկերոջդ/ընկերուհուդ հետ էն, այ էէն դալանում, իսկ էսօր արդեն մի քիչ մտահոգված ես, որ կարո՞ղ ա ինքը սեկտայից ա, իսկ ի՞նչ են լինելու մեր սերունդները, ու ամենաթունդ պահին ձեր պաչպչոցն ընդհատում ես որեւէ հիմար հարցով՝ ուղղված ձեր գենետիկ ապագային, ապա շնորհավորում եմ, դու էլ ընկեր/ընկերուհի չունես, ապուշ։»