06.08.2018 12:30

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի է ունեցել երկրաշարժ

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում տեղի է ունեցել երկրաշարժ

Ճշտված տվյալների համաձայն՝ առնվազն 90 մարդ է զոհվել ինդոնեզական Լոմբոկ կղզում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով, տասնյակ  մարդիկ տուժել են: Արտակարգ ծառայությունները չեն բացառում, որ զոհերի թիվը կարող է աճել:

Յոթ մագնիտուդ ուժգնության երկրաշարժի հետևանքով շենքեր են փլվել, շարքից դուրս է եկել էլեկտրամատակարարումը: Երկրաշարժն զգացվել է նաև հարևան Բալիում:

Մեկ շաբաթ առաջ կղզում դարձյալ երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել էր 16 մարդ:

Լոմբոկը մեծ հեղինակություն է վայելում զբոսաշրջիկների շրջանում՝ լավ լողափերի և հետիոտն երթուղիների շնորհիվ:

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հաղորդել է, որ վերջին երկրաշարժի էպիկենտրոնը Լոմբոկի հյուսիսային առափնյակի մոտ է, 10 կմ խորության վրա:

Փոխանցում է BBC-ն: