06.08.2018 13:21

Մեդվեդև. Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կարող է «սոսկալի հակամարտության» պատճառ դառնալ

Մեդվեդև. Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կարող է «սոսկալի հակամարտության» պատճառ դառնալ

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վրաստանի մուտքը ՆԱՏՕ կարող է աղետալի հետևանքներ ունենալ:

«Դա կարող է սոսկալի հակամարտության պատճառ դառնալ, անհասկանալի է, թե ինչու է դա պետք», - Коммерсантъ ФМ ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է Մեդվեդևը:

Վարչապետը նաև նշել է, որ 2008 թ. Վրաստանի և Հարավային Օսեթիայի միջև տեղի ունեցած զինված հակամարտությունը, որին մասնակցեց նաև Ռուսաստանը, կարելի էր կանխել: «Դրա ոչ մի անհրաժեշտությունը չկար»,- ընդգծել է Մեդվեդևը:

Հուլիսի 12-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը կրկին հաստատել էր, որ կազմակերպությունը մտադիր է Վրաստանին ընդունել դաշինքի կազմ, սակայն չէր ճշտել, թե դա երբ կարող է տեղի ուենանալ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնպես հայտարարել է, որ Ռուսաստանը «ծայրաստիճան բացասաբար» կընդունի ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը և այդ կառույցում Վրաստանի և Ուկրաինայի ընդգրկումը:

Փոխանցում է tass.ru-ն: