06.08.2018 15:01

Բեն Լադենի որդին ամուսնացել է 9/11-ի ահաբեկչական գործողությունների կատարողի դստեր հետ

Բեն Լադենի որդին ամուսնացել է  9/11-ի ահաբեկչական գործողությունների կատարողի դստեր հետ

Համզա բեն Լադենը՝ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենի որդին, ամուսնացել է 2001 թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներն իրականացրած գրոհայինների խմբի պարագլուխ Մոհամեդ Աթայի դստեր հետ:

Ինչպես հաղորդել է The Guardian-ը՝ հղում անելով ահաբեկչի ընտանիքին, Համզայի խորթ եղբայրների կարծիքով՝ նա, ամենայն հավանականությամբ, «Ալ-Քաիդայում» զբաղեցրել է ղեկավար պաշտոններից մեկը: Նրանք ենթադրում են, որ երբեմնի թիվ 1 ահաբեկիչը համարվող բեն Լադենի որդին ծրագրում է վրեժ լուծել հոր մահվան համար: Բեն Լադենը ամերիկյան հատուկ գործողության ընթացքում յոթ տարի առաջ ոչնչացվեց Պակիստանում:

Համզա բեն Լադենը Ուսամայի երեք կանանցից մեկի որդին է, այդ կինն ամուսնու հետ ապրել է  Պակիստանի Աբոտաբադում՝ պաշտպանված տարածքում, որտեղ էլ սպանվել է թիվ 1 ահաբեկիչը:

 Բեն Լադենի որդին բազմիցս հանդես է եկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի,  Ֆրանսիայի և Իսրայելի դեմ պատերազմ սկսելու կոչերով: Նա համարվում է «Ալ-Քաիդայի» ներկա պարագլուխ Այման ազ-Զավահիրիի տեղակալը:

Փոխանցում է Interfax-ը: