06.08.2018 15:36

Հիրոսիմայի ռմբակոծման տարելիցին Աբեն ասել է, որ պետք է հրաժարվել միջուկային զենքից

Հիրոսիմայի ռմբակոծման տարելիցին Աբեն ասել է, որ պետք է հրաժարվել միջուկային զենքից

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն երկուշաբթի Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության 73-ամյակին նվիրված  արարողության ժամանակ հայտարարել է, որ աշխարհում միջուկային զինանոցի ոչնչացման հարցում լուրջ տարաձայնություններ կան տարբեր երկրների միջև:

«Մեր ժողովուրդը, հավատարիմ լինելով միջուկային զենքից հրաժարվելու սկզբունքներին, համառորեն կշարունակի կամուրջ հանդիսանալ երկու կողմերի միջև (միջուկային զենք ունեցող և չունեցող երկրների) և  գլխավորել աշխարհը միջուկային զենքից ազատելու՝ միջազգային հանրության ջանքերը»,- նշել է Աբեն:

Հիշեցնենք, որ ամերիկյան ՌՕՈւ-ն 1945 թ. օգոստոսի 6-ին և 9-ին ատոմային ռումբեր նետեց Ճապոնիայի Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա: Հիրոսիմայի ռմբակոծության և դրան հաջորդած ճառագայթային հիվանդությունների հետևանքով զոհվեց առնվազն 130 հազար մարդ:

2016 թ. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այցելեց Հիրոսիմա: Նա առաջին ամերիկացի գործող նախագահն էր, որ այցելել է Ճապոնիայի այդ քաղաքը:

Փոխանցում է Interfax-ը: