07.08.2018 12:26

Իսրայելը ստորջրյա պատ է կառուցում

Իսրայելը ստորջրյա պատ է կառուցում

Իսրայելի պաշտպանության նախարարությունը ինտենսիվ կերպով ծովային արգելապատնեշ է կառուցում Գազայի հատվածի սահմանին: Գերատեսչության ղեկավար Ավիգդոր Լիբերմանը դրա վերաբերյալ տեսանյութ է հրապարակել:

Իսրայելական ԶԼՄ-ների տվյալներով՝ Միջերկրական ծովի արգելապատնեշն ունի 200 մետր երկարություն, 50 մետր լայնություն, բարձրությունը 6 մետր է, ստորջրյա հատվածում այն ամրացված է փշալարերով:

Սա Իսրայելի համար  հարկադրական քայլ է եղել՝ Գազայի հատվածում իրադրության սրման պատճառով:

Լիբերմանի խոսքով՝ արգելապատնեշը ՀԱՄԱՍ խմբավորմանը կզրկի ծովային ճանապարհով Իսրայելի տարածք մուտք գործելու հնարավորությունից:

Փոխանցում է euronews-ը: