07.08.2018 14:54

Փորձագետ. Մադուրոյի դեմ մահափորձը վարկած է՝ առանց ապացույցների

Փորձագետ. Մադուրոյի դեմ մահափորձը վարկած է՝ առանց ապացույցների

Արդյո՞ք Կարակասում անօդաչու սարքերի իջոցով կազմակերպված պայթյունը մահափորձ էր Վենեսուելայի նախագահի դեմ, թե՞ դա ընդամենը մահափորձի բեմականացում էր: Այս և այլ հարցեր են մտահոգում համաշխարհային հանրությանը և ԶԼՄ-ներին:

«Ոչ, այն պնդումը, թե դա մահափորձ էր, չի կարելի «հալած յուղի» տեղ ընդունել,- հայտարարել է Control Risks-ի Վենեսուելայի հարցերով վերլուծաբան Ռաուլ Գայեգոսը:- Վենեսուելայում իրականությունը շատ ավելի բարդ է,  դա մենք տեսնում ենք տարիներ շարունակ: Հատկապես բացահայտ դա երևում էր Չավեսի օրոք: Նա, ինչպես և Մադուրոն, բազմիցս, չներկայացնելով որևէ ապացույց, մեղադրել է կոլումբիացի և այլ քաղաքական գործիչների, թե իբր նրանք փորձել են սպանել իրեն: Մինչև հիմա էլ ոչ մի ապացույց չի ներկայացվել: Դրա համար էլ այս «մահափորձը» նույնպես կասկածելի է:

Մադուրոյի ձեռնարկելիք քայլերը, դատելով անցյալ փորձից, ավելի կմեծացնեն լարվածությունը երկրում: Իշխանությունները ագրեսիվ են գործում, ձերբակալում են նրանց, ում թշնամի են համարում,  «զտումներ» են անցկացնում հատկապես ուժային կառույցներում, պետանվտանգության, ընդդիմության, «չավիստների» շարքերում: Մադուրոյի օրոք այլախոհական շարժումը թափ է հավաքում:

Վերջին վեց ամիսներին կառավարությունն ակտիվորեն իրականացրել է զինծառայողների ձերբակալություններ, որոնք ընդամենը դժգոհություն են հայտնել նախագահի վարած քաղաքականությունից»,- ընդգծել է վերլուծաբանը:

Փոխանցում է euronews-ը: