08.08.2018 09:00

Սերենա Ուիլյամս․ Երբեմն մտածում եմ, որ վատ մայր եմ

Սերենա Ուիլյամս․ Երբեմն մտածում եմ, որ վատ մայր եմ

Սերենա Ուիլյամսը խոստովանել է, որ երբեմն մտածում է՝ լավ մայրիկ չէ իր դստեր համար։ Հիշեցնենք, որ ամերիկուհի թենիսիստուհու և հայազգի գործարար Ալեքսիս Օհանյանի դուստրը՝ Օլիմպիան ծնվել է նախորդ տարվա սեպտեմբերին․

«Անցյալ շաբաթ շատ ծանր ապրումներ ունեցա ինչպես մարզական տեսանկյունից, այնպես էլ անձնական։ Կոնտայից կրեցի կարիերայի ամենախոշոր պարտությունը, սակայն դա դեռ ամենը չէր։ Երբեմն սկսում եմ մտածել, որ վատ մայր եմ։ Տարբեր հոդվածներ եմ կարդացել, որ հետծննդաբերական դեպրեսիան կարող է տևել մինչև 3 տարի։

Պարբերաբար խոսում եմ ընկերներիս, քույրերիս, մայրիկիս հետ։ Նրանք ինձ ասում են, որ նման մտքեր ունենալը նորմալ է։ Նորմալ է, երբ մտածում ես, թե քո երեխայի համար անհրաժեշտ ամեն ինչ չես անում։

Ես ցանկանում եմ լինել լավագույն թենիսիստուհին, բայց միևնույն ժամանակ զգում եմ, որ այդպիսով երեխայիցս ուշադրություն եմ խլում։ Կարիերայի և մայր լինելու միջև հավասարակշռություն գտնելնն իսկական արվեստ է»,- Ուիլյամսի խոսքը մեջբերել է AFP լրատվական գործակալությունը։