08.08.2018 09:30

Վիլիան․ Կոնտեն սխալ վարվեց Կոստայի հետ

Վիլիան․ Կոնտեն սխալ վարվեց Կոստայի հետ

«Չելսիի» ֆուտբոլիստ Վիլիանը կարծում է, որ լոնդոնյան թիմի նախկին գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն սխալ է վարվել՝ հրաժարվելով հարձակվող Դիեգո Կոստայի ծառայություններից․

«Կոնտեն խնդիրներ ուներ Դավիդ Լուիսի և Դիեգո Կոստայի հետ։ Հիշում եմ՝ ես Ավստրալիայում էի, երբ Կոստան ինձ հաղորդագրություն ուղարկեց, որ հեռանում է։ Կոստան ասում էր, որ Կոնտեն չի ցանկանում աշխատել իր հետ։ Մարզիչը նման բովանդակությամբ հաղորդագրություն էր ուղարկել Դիեգոյին։ Չի կարելի հրաժարվել այնպիսի ֆուտբոլիստից, ինչպիսին Կոստան է։ Շատ բարդ իրավիճակ էր»,- Վիլիանի խոսքը մեջբերված է «ESPN»-ից։