08.08.2018 10:30

«Չելսի»-ի ղեկավարությունը մտադիր է տուգանել բելգիացի դարպասապահին

«Չելսի»-ի ղեկավարությունը մտադիր է տուգանել բելգիացի դարպասապահին

«Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուան շարունակում է չժամանել թիմի մարզումներին: Այս մասին հաղորդում է BBC-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ բելգիացի դարպասապահն արդեն երկրորդ անընդմեջ մարզումն է բաց թողել: 

Ֆուտբոլիստի նման պահվածքը դժգոհություն է առաջացրել «ազնվականներ»-ի ղեկավարության մոտ և վերջիններս մտադիր են 200 հազար ֆունտով տուգանել դարպասապահին:

Հիշեցնենք, որ Կուրտուայի ծառայություներով լրջորեն հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը, որը ամեն գնով ցանկանում է թիմ հրավիրել խաղացողին: