08.08.2018 10:00

Ուսմանովը հաստատեց, որ «Արսենալ»-ում ունեցած իր 30% բաժնետոմսը վաճառել է

Ուսմանովը հաստատեց, որ «Արսենալ»-ում ունեցած իր 30% բաժնետոմսը վաճառել է

Ռուս հայտնի գործարար Ալիշեր Ուսմանովը հաստատել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ում ունեցած իր 30% բաժնետոմսը վաճառել է ակումբի հսկիչ փաթեթի սեփականատեր Սթեն Կրոնկեին:

«Որոշել եմ վաճառել աշխարհի լավագույն ակումբում՝ «Արսենալ»-ում ունեցած իմ բաժնետոմսերը: Հաջողություն եմ մաղթում այս հրաշալի ակումբին ու բոլոր այն մարդկանց, ովքեր իրենց կյանքը կապել են «Արսենալ»-ի հետ»,- Ուսմանովի խոսքերն է մեջբերում վերջինիս մամուլի ծառայությունը: