08.08.2018 11:30

«Ռեալ»-ը փորձում է Կովաչիչի միջոցով թիմ հրավիրել Կուրտուային

«Ռեալ»-ը փորձում է Կովաչիչի միջոցով թիմ հրավիրել Կուրտուային

Մադրիդի «Ռեալ»-ն ամեն կերպ փորձում է ձեռք բերել Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուայի տրանսֆերը:

Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «սերուցքայիններ»-ը պատրաստ են Մատեո Կովաչիչին վարձակալական հիմունքներով զիջել «ազնվականներ»-ին՝ հույս ունենալով, որ բելգիացի դարպասապահը կտեղափոխվի «Ռեալ»:

Հաղորդվում է, որ «Չելսի»-ն չի պատրաստվում հրաժարվել Կուրտուայից, մինչև նրա փոխարեն նոր դարպասապահ չգտնի: