08.08.2018 12:00

Բուֆոն. «Մբապեի մեջ ինչ-որ գերբնական բան կա»

Բուֆոն. «Մբապեի մեջ ինչ-որ գերբնական բան կա»

ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է իր թիմակից հարձակվող Կիլիան Մբապեի մասին կարծիքով:

«Ես հետևում եմ ՊՍԺ-ի խաղին վերջին 3 տարիների ընթացքում: Ժամանակ է հարկավոր, որ ակումբը մեձ նվաճումների հասնի: Այսպիսի հզոր թիմի, գերազանց մարզչի և հիանալի մթնոլորտի շնորհիվ հաղթանակի շանսերը գնալով մեծանում են:

Ինչ վերաբերում է Մբապեին, ապա պետք է ասեմ, որ մենք խոսել ենք նրա մասին Ջորջո Կյելինիի և Անդրեա Բարցալիի հետ, և բոլորն էլ համաձայնել են, որ նրա մեջ ինչ-որ գերբնական բան կա: Եթե նա կարողանա կենտրոնանալ աշխատանքի վրա, ապա կարող է դառնալ նույնքան փառահեղ, որքան Պելեն, Մարադոնան, Մեսսին և Ռոնալդուն»,- Բուֆոնի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: