08.08.2018 13:04

Ուսեին Բոլտը պաշտոնապես ֆուտբոլիստ դարձավ

Ուսեին Բոլտը պաշտոնապես ֆուտբոլիստ դարձավ

Պատմության ամենաարագ մարդը` Ուսեին Բոլտը դարձավ ֆուտբոլիստ: Նա պայմանագիր է կնքել ավստրալական «Ցենտրալ Կոաստ Մարիներսի» հետ, գրում է այդ ակումբի պաշտոնական կայքը:

Ակումբը բացատրել է, որ ճամայկացու պայմանագիրն այնպես է ձևակերպված, նրան թույլ է տրվելու կրել թիմի մարզաշապիկը և մարզվել նրանց հետ, մինչև նա պատրաստ կլինի խաղալ պրոֆեսիոնալ լիգայում:

«Միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալ: Գիտեմ, որ պետք է շատ բաներ սովորեմ ու աշխատել, որպեսզի համապատասխանեմ ավստրալական Ա Լիգայի մակարդակին»,- ասել է Բոլտը: