08.08.2018 12:32

Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց

Քոչարյանի խափանման միջոցը չփոխվեց

Գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Ազգային ժողովի պատգամավորների միջնորդությունը:

Հիշեցնենք, որ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար միջնորդել էին ԱԺ 45 պատգամավորներ, որոնցից 41-ը ՀՀԿ-ից, 3-ը՝ ՀՅԴ-ից, եւ 1 պատգամավոր էլ «Ծառուկյան» դաշինքից: