08.08.2018 10:43

Ռուս-վրացական պատերազմի 10-ամյակը. Ո՞վ է որոշում կայացրել զորք մտցնել Վրաստան

Ռուս-վրացական պատերազմի 10-ամյակը. Ո՞վ է որոշում կայացրել զորք մտցնել Վրաստան

Տասը տարի առաջ՝ 2008 թ. օգոստոսի 8-ին, զինված հակամարտություն բռնկվեց Վրաստանի և Ռուսաստանի միջև, որին զոհ գնացին տասնյակ մարդիկ:

Հնգօրյա պատերազմի արդյունքում Հարավային Օսեթիան և Աբխազիան, ըստ Մոսկվայի՝ անկախ կարգավիճակ ձեռք բերեցին: Թբիլիսիում այդ տարածքները համարում են օկուպացված, իսկ Ռուսաստանի գործողությունները 2008 թ. օգոստոսին համարում են ագրեսիա:

Կրեմլում ռուսաստանյան զորքերի հարձակման համար նոր եզրույթ են հորինել՝ «խաղաղության հարկադրող գործողություն»:

Ռուս-վրացական պատերազմը Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր իրադարձություններից էր Դմիտրի Մեդվեդևի նախագահության չորս տարիների ընթացքում: Հակամարտության տասնամյակի առթիվ նա հարցազրույց է տվել Коммерсант-ին, որտեղ ընդգծել է, թե ինքնահռչակ Աբխազիայի և Հարավային Օսեթիայի անկախությունը ճանաչելու որոշումը միանձնյա է կայացրել և հետո է զեկուցել դրա մասին Պուտինին: Ի դեպ, ՄԱԿ-ի անդամ պետությունների մեծ մասը, նախկինի պես, դրանք համարում է Վրաստանի տարածքը:

Հենց Մեդվեդևի անկախության թեման նույնպես բազմաթիվ քննարկումների ու վեճերի առիթ է դարձել, որոնք չեն դադարում մինչ օրս:

Մեդվեդևը պետության ղեկավար էր դարձել 2008 թ. մայիսին, իր նախորդի՝ Վլադիմիր Պուտինի հետ պաշտոնների փոխատեղման արդյունքում:

«Լևանդա-կենտրոնի»՝ 2008 թ. հուլիսին անցկացված հարցման արդյունքներով՝ ռուսաստանցիների ընդամենը 8 %-ն էր կարծում, որ երկիրը ղեկավարում է Մեդվեդևը: Հարցվածների 36 %-ի կարծիքով՝ երկրում իշխանությունն իրականում պատկանում էր Պուտինին:

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ինքնիշխանությունը օգոստոսի 26-ին: Այդ որոշումը հրապարակել է Մեդվեդևը:

ՄԱԿ-ի անդամ երկրներից նույնպիսի դիրքորոշում ունեն ընդամենը չորսը՝ Սիրիան, Վենեսուելան, Նիկարագուան և Նաուրուն:

Փոխանցում է BBC-ն: