08.08.2018 13:42

Մալայզիայի նախկին վարչապետին սպառնում է 45 տարվա բանտարկություն

Մալայզիայի նախկին վարչապետին սպառնում է 45 տարվա բանտարկություն

Մալայզիայի դատարանը  փողերի լվացման դեմ պայքարի մասին օրենքի խախտման և ահաբեկչությունը ֆինանսավորելու, ինչպես նաև ապօրինի գործունեությունից եկամուտներ ստանալու և SRC International պետական հիմնադրամից ավելի քան 10 մլն դոլար վատնելու մեղադրանք է ներկայացրել երկրի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակին:

Այդ միջոցները փոխանցվել են Ռազակի անձնական հաշվեհամարներին: Բացի այդ՝ դատական կոլեգիան բավարարել է պետական մեղադրողի պահանջը՝ գործը փոխանցելու գերագույն դատարանին:

Նախկին վարչապետն իրեն մեղավոր չի ճանաչում: Հաղորդվում է, որ նրան սպառնում է 45 տարվա ազատազրկում, եթե քրեական գործի երեք դրվագներով մեղադրական վճիռ կայացվի:

Սա վերջին ժամանակներս Մալայզիայի կառավարության նախկին ղեկավարի արդեն երկրորդ հայտնությունն է դատարանում: Հուլիսի սկզբներին իրավապահ մարմինները նրան ձերբակալել էին իշխանությունը չարաշահելու մեղադրանքի կապակցությամբ, սակայն դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և նախկին վարչապետին գրավի դիմաց ազատ էր արձակել:

Փոխանցում է euronews-ը: