08.08.2018 14:01

Коммерсант. Հայտնաբերել Պուտինի կարողությունները և արգելափակել հաշիվները

Коммерсант. Հայտնաբերել Պուտինի կարողությունները և արգելափակել հաշիվները

ԱՄՆ սենատորներն առաջարկում են արգելափակել ռուսաստանյան բանկերի դոլարային հաշվեհամարները, գտնել Վլադիմիր Պուտինի կարողություններն աշխարհում և Ռուսաստանը ճանաչել ահաբեկչությունը հովանավորող երկիր:

Коммерсант-ի ձեռքի տակ է հայտնվել Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների մասին նոր օրինագծի տեքստը: Թերթը գրում է, որ փաստաթուղթը պատրաստել են հանրապետական Լինդսի Գրեմը և նրա երեք գործընկերները:

Թերթի կարծիքով՝ շատ առաջարկներ վերաբերում են ոչ միայն Ռուսաստանի Դաշնությանը, այլև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Նրանից պահանջում են ավելի կոշտ դիրքորոշում նախկինում սահմանված պատժամիջոցները պահպանելու հարցում ու նույնիսկ «պատժամիջոցների համակարգման գրասենյակի» ստեղծում՝ այդ պատժամիջոցները պահպանելու վերաբերյալ ԵՄ-ի հետ պայմանավորվելու համար:

Փոխանցում է BBC-ն: