08.08.2018 16:14

Հարցում. Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահական վարկանիշը

Հարցում. Տիմոշենկոն գլխավորում է Ուկրաինայի նախագահական վարկանիշը

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն շարունակում է գլխավորել նախագահական վարկանիշը՝ պետության ղեկավարի առաջիկա ընտրություններում: Նրան պատրաստ է աջակցել ընտրողների 17,7 %-ը: Գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն ընդամենը հինգերորդ տեղում է: Այս մասին վկայում են չորեքշաբթի «Ռեյտինգ» սոցիոլոգիական խմբի հրապարակած տվյալները:

Ուկրաինայում նախագահական հերթական ընտրություններն անցկացվելու են 2019 թ. գարնանը: Գործող նախագահ Պյոտր Պոռոշենկոն առայժմ պաշտոնապես չի հայտարարել երկրորդ ժամկետի համար առաջադրվելու մտադրության մասին:

Հավելենք, որ պաշտպանության նախկին նախարար Անատոլի Գրիցենկոյի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 10,7 %-ը, «Ընդդիմադիր դաշինքի» առաջնորդ Յուրի Բոյկոյի՝ 8,9 %-ը, «Արմատական կուսակցության» առաջնորդ Օլեգ Լյաշկոյի՝ 8,5 %-ը: Գործող նախագահը կարող է հավակնել ընտրողների 8,3 %-ի աջակցությանը, ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

Փոխանցում է ria.ru-ն: