08.08.2018 16:35

Մերկելը Էրդողանի հետ կհանդիպի սեպտեմբերի վերջին

Մերկելը Էրդողանի հետ կհանդիպի սեպտեմբերի վերջին

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որը պետական այցով ԳԴՀ կայցելի  սեպտեմբերի 28-29-ին: Այդ մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում  տեղեկացրել  է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ուլրիկե Դեմմերը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բեռլինում Թուրքիայի առաջնորդին կընդունի ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերը:

Վերջին տարիներին գերմանա-թուրքական հարաբերությունները զգալիորեն սառել են՝ մի քանի գործոնների պատճառով: Դրանց թվում են Գերմանիայում թուրք քաղաքական գործիչների ելույթ ունենալու արգելքը, ինչպես նաև Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների, առաջին հերթին՝ լրագրողների և իրավապաշտպանների ձերբակալությունները:

Փոխանցում է tass.ru-ն: