09.08.2018 09:30

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը, հնարավոր է, հեռանա թիմից

«Արսենալ»-ի ֆուտբոլիստը, հնարավոր է, հեռանա թիմից

«Արսենալ»-ի կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին, հնարավոր է, ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ փոխի ակումբային գրանցումը: Այս մասին հաղորդում է Fanatic-ը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Գալաթասարայ»-ը: Թուրքական ակումբը պատրաստ է գերմանացու տեղափոխության դիմաց «զինագործներ»-ին վճարել 25 մլն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Մուստաֆին լոնդոնյան գրանդի կազմում ԱՊԼ-ի շրջանակում մասնակցել է 27 հանդիպման՝ դառնալով 3 գոլի ու 1 գոլային փոխանցման հեղինակ: