09.08.2018 11:30

Պաշտոնական. Իսլանդիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Պաշտոնական. Իսլանդիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի

Իսլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Էրիկ Համրենը։

Այդ պաշտոնում 61-ամյա մասնագետը փոխարինել է Հեյմիր Հադլգրիմսոնին, ով մեծ հաջողությունների է հասել ընտրանու հետ։

Համրենը գլխավորել է շվեյցարական ու նորվագական մի շարք ակումբներ։ Նա Շվեդիայի հավաքականի գլխավոր մարզիչն է եղել 2009-2016 թվականներին։