09.08.2018 12:00

Դարպասապահների տրանսֆերի նոր ռեկորդ է սահմանվելու. գումարն արդեն փոխանցվել է

Դարպասապահների տրանսֆերի նոր ռեկորդ է սահմանվելու. գումարն արդեն փոխանցվել է

Բիլբաոյի «Ատլետիկի»դարպասապահ Կեպա Արիսաբալագանկարիերան շարունակելու է «Չելսիում», գրում է Marca-ն: Լոնդոնյան ակումբն ակտիվացրել է բասկի հրաժարագինը, որը կազմում է 80 միլիոն եվրո: Այսօր 23-ամյա ֆուտբոլիստը ժամանելու է Լոնդոն, որպեսզի բուժզննում անցնի:

Միաժամանակ, Mundo Deportivo-ն տեղեկացնում է, որ Կեպայի տրանսֆերի համար նախատեսված գումարը «կապույտներն» արդեն ուղարկել են Լա լիգայի հաշվին, որն իր հերթին այն հանձնելու է «Ատլետիկին»: Հրաժարագինների դեպքում օրենքն այդպես է:

«Չելսին» նման քայլի է գնացել, քանի որ թիմի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուան բոյկոտ է հայտարարել ակումբին, չի ներկայանում մարզումներին և պահանջում է իր տրանսֆերը վաճառել Մադրիդի «Ռեալին», որի հետ պայմանագիրը համաձայնեցրել է:

Այսպիսով, Արիսաբալագան դառնալու է պատմության ամենաթանկարժեք դարպասապահը: Նախկին ռեկորդը գրանցվել էր ընդամենը 19 օր առաջ, երբ Ալիսսոն Բեքերի համար «Լիվերպուլը» 62,5 միլիոն եվրո է վճարել «Ռոմային»: Եվս 10 միլիոն նախատեսված է պարգևավճարների տեսքով: