09.08.2018 12:30

Սալահը պատմել է իր մեղքով տեղի ունեցած ՃՏՊ-ների մասին

Սալահը պատմել է իր մեղքով տեղի ունեցած ՃՏՊ-ների մասին

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը պատմել է, որ դժվարությամբ է հարմարվում Անգլիայի ճանապարհատրանսպորտային կանոններին, որտեղ երթևեկությունը ձախակողմյա է: 

«Առաջիկա մի քանի շաբաթը շատ բարդ էր: Ես մի քանի ՃՏՊ-ներ եմ ունեցել մայթեզրով երթևեկելիս: Բայց հետո ամեն ինչ իր տեղն ընկավ»,- ասել է հարձակվողը:

Եգիպտացի ֆուտբոլիստը պատմել է նաև հանրաճանաչ դառնալուց հետո Եգիպտոսում իր հետ տեղի ունեցած մի միջադեպի մասին:

«Մի անգամ Եգիպտոսում, երբ տանն էի, դուռը թակեց մի երկրպագու և խնդրեց որ նկարվեմ իր հետ: Ես սիրով համաձայնեցի: 2 ժամ հետո նա վերադարձավ 8 հոգու հետ և խնդրեց, որ նրանց հետ էլ նկարվեմ: Ես կրկին չմերժեցի: Երեկոյան դուռը կրկին թակեցին: Եվ երբ դուռը բացեցի, տեսա, որ այդ նույն երկրպագուն է, այս անգամ արդեն մարդկանցով լիքը ավտոբուսով: Իմ հարցին, թե ինչ է փորձում անել, նա պատասխանեց, որ ցանկանում է, որ այդ մարդկանց թույլ տամ լուսանկար ունենալ ինձ հետ, և նա հաջորդ օրը ավելի շատ մարդ կբերի»,- Սալահի խոսքերն է մեջբերում Goal-ը: