09.08.2018 13:00

Ինչո՞ւ Մարադոնային չեն դիտարկում որպես Արգենտինայի հավաքականի մարզչի թեկնածու

Ինչո՞ւ Մարադոնային չեն դիտարկում որպես Արգենտինայի հավաքականի մարզչի թեկնածու

Արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ, Բրեստի «Դինամոյի» նախագահ Դիեգո Մարադոնան հայտնել է, որ չի հասկանում, թե ինչու իրեն չեն դիտարկում Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում:

«Արգենտինայի հավաքականի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով` ուզում եմ ասել, որ ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ որոշ լրագրողներ ինձ չեն ներառում հավաքականի հավանական մարզիչների ցուցակում: Ես հիասթափված եմ, որ արգենտինական մամուլը գրում է  նախկին այլ մարզիչների, բայց ոչ իմ մասին: Ահա  այդպիսին է Արգենտինայի սպորտային լրագրությունը: Ամեն դեպքում ես 3-ամյա պայմանագիր ունեմ «Դինամոյի» հետ, և ես կպահեմ խոստումս: Բայց նշեմ, որ հավաքականի համար պատրաստ եմ նույնիսկ կյանքս տալ»,- գրել է Մարադոնան «Ինստագրամի» իր էջում: