09.08.2018 13:30

Սանչես. «Վիդալը վառ օրինակն է այն ֆուտբոլիստի, ում կարիքը ՄՅՈՒ-ն զգում»

Սանչես. «Վիդալը վառ օրինակն է այն ֆուտբոլիստի, ում կարիքը ՄՅՈՒ-ն զգում»

ՄՅՈՒ-ի հարձակվող Ալեքսիս Սանչեսը տեսակետ է հայտնել այն մասին, որ «կարմիր սատանաներին» անհրաժեշտ է փորձառու ֆուտբոլիստ, ով կկարողանա մարզվել բարձր մակարդակով: Որպես օրինակ նա բերել է Արտուրո Վիդալին, ով վերջերս «Բավարիայից» տեղափոխվել է «Բարսելոնա»:

«ՄՅՈՒ-ն պետք է հետևի «Բարսելոնայի» օրինակին: Իսպանական ակումբը պայմանագիր է կնքել Արտուրո Վիդալի հետ, ով գերազանց ֆուտբոլիստ է և իմ թիմակիցը Չիլիի հավաքականում: Վիդալը վառ օրինակն է այն ֆուտբոլիստի, ում կարիքը ՄՅՈՒ-ն զգում է»,- Սանչեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: