09.08.2018 11:38

Նոր երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվն աճում է

Նոր երկրաշարժ Ինդոնեզիայում. զոհերի թիվն աճում է

Ինդոնեզիայի Լոմբոկ կղզում գրանցվել է 6,2 մագնիտուդ ուժգնության նոր երկրաշարժ, հաղորդել են ականատեսները և տեղի օդերևութաբանության ու երկրաբանության ինստիտուտը:

Հաղորդվում են փլուզումների մասին, մարդիկ զանգվածաբար փախչում են: Սեյսմոլոգները շարունակում են նոր ցնցումներ գրանցել Լոմբոկ կղզում:

Երկրաշարժի զոհերի թիվը հասել է 347-ի, հաղորդել է Antara պետական գործակալությունը: Մոտավորապես մեկուկես հազար մարդ լուրջ վնասվածքներ են ստացել, հազարավոր մարդիկ լքել են իրենց տները:

Ինդոնեզիայում երկրաշարժերը հազվադեպ չեն: 2004 թ.ստորգետնյա ցնցումները ցունամի էին առաջացրել: Այն ժամանակ Հնդկական օվկիանոսում տարերքին զոհ էր գնացել ավելի քան 200 հազար մարդ:

Փոխանցում է euronews-ը: