09.08.2018 12:00

ԱՄՆ-ը Սոլսբերիի պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

ԱՄՆ-ը Սոլսբերիի պատճառով նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ

Օգոստոսի 22-ին Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ կապված բրիտանական Սոլսբերիում քիմիական զենք կիրառելուն Մոսկվայի առնչության մեղադրանքների հետ:

Պետքարտուղարության հայտարարության մեջ ասվում է, որ Ռուսաստանը խախտել է քիմիական և կենսաբանական զենքերի ոչնչացման և դրանց չտարածման վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները:

Սոլսբերիում ՀԳՎ նախկին գնդապետ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր, ապա նաև Սոլսբերիի հարևան Էյմսբերիում մի զույգի  թունավորումները հիմք են հանդիսացել, որ ավելի քան 30 երկրներ արտաքսեն ռուսաստանցի դիվանագետներին:

Ռուսաստանը, բնականաբար, հերքում է իր մասնակցությունն այդ թունավորումներին:

Փոխանցում է euronews-ը: