09.08.2018 14:35

Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են անձինք, որոնք ներառված չեն իրավապահ համակարգում. A1+

Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են անձինք, որոնք ներառված չեն իրավապահ համակարգում. A1+

Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող գործարանում հայտնաբերված ապօրինի զենքը հնարավոր է՝ կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների ընթացքում: Այդ մասին Ա1+-ի փոխանցմամբ այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այդ զենքերը, մեր ունեցած տվյալներով, օգտագործվել են, կա 300 պարկուճ, որոնք չեն կարողացել իդենտիֆիկացնել՝ որ զենքից է կրակվել, շատ հնարավոր է՝ այդ 300-ից մեկը լինի այդ զենքերից»,- նշել է նա:

Վանեցյանը չի նշել՝ արդյո՞ք այդ զենքերը կիրառողը Հովիկ Աբրահամյանի կողմնակիցներն են եղել, բայց հավելել է,  որ Մարտի 1-ի դեպքերին մասնակցել են այլ անձինք, որոնք ներառված չեն եղել իրավապահ համակարգում, այսինքն՝ եղել են թիկնապահներ, չակերտավոր կողմնակիցներ:

Կայքի փոխանցմամբ, նույն թեմամ մեկնաբանել է նաեւ ՀՔԾ պետք Սասուն Խաչատրյանը:

«Տեղեկություն կա, որ Մարտի 1-ին բացի կանոնավոր բանակից, ներքին զորքերից, եղել են նաեւ զինված խմբեր, նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը»,- ասել է Խաչատրյանը:

Վերջինս՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք մարտի մեկի գործով Հովիկ Աբրահամյանը հարցաքննվել է՝ ասել է, թե դա նախաքննության գաղտնիք է:

Հովիկ Աբրահամյանին այս պահին մեղադրանք չի առաջադրվել։ Եղբայրը՝ ներգրավվել է որպես կասկածյալ: