09.08.2018 22:02

«Կլուժը» հաղթեց ՝ «Ալաշկերտին» 2:0 հաշվով (տեսանյութ)

«Կլուժը»  հաղթեց ՝ «Ալաշկերտին» 2:0 հաշվով (տեսանյութ)

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» մրցում է ռումինական «Կլուժի» հետ: Առաջին հանդիպումը կայացավ այսօր՝ երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում:

Հետաքրքիր պայքարում անցած խաղում հաղթանակի հասան «Կլուժի» ֆուտբոլիստները՝ 2:0 հաշվով: Խաղի հաշիվը 5-րդ րոպեին բացեց Տուկուդեանը:

Երկրորդ խաղակեսի սկզբում էլ ռումինական ակումբի խաղացողը կարողացավ դուբլ գրանցել՝ աչքի ընկնելով 11 մետրանոց հարվածից:

«Կլուժը» հաղթում է և լուրջ առավելություն ստանում պատասխան խաղից առաջ: Երկրորդ մրցավեճը կկայանա օգոստոսի 16-ին: