10.08.2018 10:30

«Ռեալը» որոշում է կայացրել Մոդրիչի վերաբերյալ

«Ռեալը» որոշում է կայացրել Մոդրիչի վերաբերյալ

Մադրիդի «Ռեալը» որոշում է կայացրել թիմի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի վերաբերյալ, ում ծառայություններով հետաքրքրված է Միլանի «Ինտերը», հաղորդում է Marca-ն։

Աղբյուրը տեղեկացնում է, որ «Ռեալը» ցանկանում է Մոդրիչին պահել թիմում ու նոր պայմանագիր առաջարկել նրան ավելի բարձր աշխատավարձով։ Նշենք, որ խորվաթ ֆուտբոլիստն այժմ ստանում է տարեկան 8 մլն եվրո։

Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ Մոդրիչը հանդիպելու է իսպանական ակումբի ղեկավարության հետ իր ապագայի հարցը քննարկելու համար։