10.08.2018 11:00

Եվրոպա լիգա. Հայտնի են 2017-18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուները

Եվրոպա լիգա. Հայտնի են 2017-18 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի երեք թեկնածուները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Եվրոպա լիգայի նախորդ` 2017-18թթ. խաղարկության լավագույն ֆուտբոլիստի թեկնածուների անունները:

Լավագույն կոչմանը հավակնում են Մադրիդի «Ատլետիկոյի» երկու ֆուտբոլիստներ` պաշտպան Դիեգո Գոդինը և հարձակվող Անտուան Գրիզմանը:

Երրրոդ թեկնածուն Մարսելի «Օլիմպիկի» կիսապաշտպան Դիմիտրի Պայետն է:

Հիշեցնենք, որ եզրափակչում «Ատլետիկոն» 3:0 հաշվով հաղթել էր «Մարսելին»: