10.08.2018 12:00

«Նապոլիի» երկրպագուները «հիմար» Դե Լաուրենտիսին չեն համարում ակումբի նախագահ

«Նապոլիի» երկրպագուները «հիմար» Դե Լաուրենտիսին չեն համարում ակումբի նախագահ

«Նապոլիի» երկրպագուները պաշտոնական նամակով դիմել են Աուրելիո Դե Լաուրենտիսին, որտեղ հայտարարել են, որ նրան այլևս չեն համարում ակումբի նախագահ։

- Այս հայտարարությունը նպատակ ունի ցուցադրել մեր վերաբերմունքը Աուրելիո Դե Լաուրենտիսի նկատմամբ,- ասված է նամակում։- Մենք դժգոհ ենք ֆուտբոլի հանդեպ նրա վերաբերմունքից, որտեղ ոչ մի զգացմունք չկա, բացի՝ հարստանալու մոլուցքից։ Մենք՝ երկրպագուներս, ինչպես անցյալում, այնպես էլ հետագայում մեր սիրտը, մեր հոգին, մեր ողջ ուժերը կտանք սիրելի թիմին, բայց ընդհանուր ոչինչ չենք ուզում ունենալ հիմարի հետ։ Մենք այլևս չենք ուզում հանդուրժել նրա անմիտ արարքներն ու սադրանքները։ Մեզանից ոչ մեկն այլևս նրան չի համարում թիմի նախագահ: