10.08.2018 13:23

Վարդին երկարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ

Վարդին երկարաձգել է պայմանագիրը «Լեսթերի» հետ

«Լեսթերն» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է պայմանագիրը հարձակվող Ջեյմի Վարդիի հետ:

Անգլիացի հարձակվողի նոր պայմանագիրը հաշվարկված է մինչև 2022 թվականը: 

Վարդին «Լեսթեր» է տեղափոխվել 2012-ին և այս ընթացքում դարձել է 88 գոլի հեղինակ: Նա 10-րդ տեղն է  զբաղեցնում գավաթի պատմության մեջ լավագույն ռմբարկուների  ցանկում: 

ԱՊԼ-ի 2015/16 մրցաշրջանում Վարդին ռեկորդ է սահմանել` խփելով 11 գոլ անընդմեջ: