10.08.2018 11:33

Եմեն. Սաուդյան դաշինքի ավիահարվածներից զոհվել է 29 երեխա

Եմեն. Սաուդյան դաշինքի ավիահարվածներից զոհվել է 29 երեխա

Եմենի՝ գրոհայինների վերահասկողության տակ գտնվող հյուսիսային հատվածում՝ Սաադա քաղաքին սաուդյան դաշինքի հասցրած ավիահարվածների արդյունքում զոհվել է առնվազն 29 երեխա, 30-ը վիրավորվել են:

Ավիահարվածի պահին ավտոբուսն անցնելիս է եղել շուկայով: Զոհերի մեծ մասը մինչև 15 տարեկան երեխաներ են: Տեղի առողջապահության նախարարության տվյալներով՝ ընդհանուր առմամբ՝ զոհվել է առնվազն 43 մարդ, 61 հոգի վիրավորվել է:

Դաշինքի ուժերը, որոնք աջակցում են Եմենի կառավարությանը՝ հուսիտների դեմ պատերազմում, պնդում են, որ իրենց գործողություններն օրինական են եղել, իրենք երբեք միտումնավոր կերպով նշանառության տակ չեն վերցնում քաղաքացիական անձանց:

Մինչդեռ իրավապաշտպան կազմակերպությունները բազմիցս դաշինքի զորքերին մեղադրել են այն բանում, որ նրանք ռմբակոծում են շուկաները, դպրոցները, հիվանդանոցներն ու բնակելի թաղամասերը:

Փոխանցում է BBC-ն: