10.08.2018 12:15

Մոսկվան վրդովված է և սպառնում է հակապատժամիջոցներ կիրառել

Մոսկվան վրդովված է և սպառնում է հակապատժամիջոցներ կիրառել

Մոսկվան ամերիկյան նոր պատժամիջոցներն ընկալում է որպես թշնամական քայլ, որը հակասում է Հելսինկիում կայացած գագաթնաժողովից հետո երկկողմ հարաբերությունների ոգուն:

Այսպես են Վաշինգտոնի որոշումը մեկնաբանում Կրեմլում՝ խոստանալով «ֆինանսական համակարգը պահպանել պատշաճ վիճակում»:

ԱԳՆ-ում խոսում են հերթական հակապատժամիջոցների նախապատրաստման մասին: Գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է. «Ուժի դիրքերից և վերջնագրերի լեզվով խոսելն անօգուտ է ու անհեռանկար: Ռուսաստանյան կողմը կզբաղվի համարժեք միջոցների մշակմամբ՝ ի պատասխան Վաշինգտոնի հերթական ոչ բարեկամական քայլի: Այդ ֆոնին պարզապես զարմանալի են ամերիկյան վարչակազմի պնդումները՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ ջանքեր գործադրելու մասին: Հասկանո՞ւմ եք, այդպիսի թաքնված երկերեսանիություն»:

Պետքարտուղարությունում տեղեկացրել են, որ սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն օգոստոսի 22-ին և կվերաբերեն ռազմական նշանակության ապրանքներին ու տեխնոլոգիաներին:

Նոր պատժամիջոցները կապվում են Սոլսբերիում Սկրիպալների թունավորման ժամանակ քիմիական զենք կիրառելուն Մոսկվայի առնչության հետ:

Փոխանցում է euronews-ը: